Մատչելիության հղումներ

Նավալնին տեղափոխվել է հիվանդանոց «սուր ալերգիկ դրսևորում» ախտորոշմամբ


30-օրվա կալանքի դատապարտված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է: Այս մասին Թվիթերում հայտնել է Նավալնիի խոսնակ Կիրա Յարմիշը: Նրա խոսքերով, ընդդիմադիր գործչի մոտ ախտորոշվել է «սուր ալերգիկ դրսևորում» և նա այժմ գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում:

Կիրա Յարմիշի խոսքերով նախկինում Ալեքսեյ Նավալնին նախկինում երբեք ալերգիա չի ունեցել:

Հուլիսի 24-ին Մոսկովյան դատարանը Նավալնիին հերթական 30 օրվա ազատազրկմանն է դատապարտել՝ հանրահավաքի անցկացման կարգը խախտելու մեղադրանքով:

Ավելի վաղ ընդդիմադիր գործիչը կոչ էր արել այս շաբաթավերջին զանգվածային ցույց անցկացնել Մոսկվայի քաղաքապետարանի մոտ և պահանջել, որ անկախ թեկնածուներին ևս քաղաքային ընտրություններին մասնակցելու հնարավորություն տրվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG