Մատչելիության հղումներ

Արևմուտքը դատապարտում է ցուցարարների ձերբակալությունները Մոսկվայում


Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են Ռուսաստանի իշխանություններին նախօրեին Մոսկվայում բողոքի ակցիաների մասնակիցների ձերբակալությունների համար:

Ռուսաստանի մայրաքաղաքի օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների գրանցման պահանջով բողոքի ակցիաների ժամանակ նախօրեին Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 1300 հոգի, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներ Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը, Իվան Ժդանովը:

«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ, ցույցը ցրելու ժամանակ ոստիկանությունը բռնություն է կիրառել ակտիվիստների նկատմամբ՝ ծեծի ենթարկելով մի քանի տասնյակ մարդկանց: Մասնավորապես, վնասվածքներ են ստացել ոստիկանական շների կողմից հարձակման ենթարկված ցուցարարները:

Հաղորդվում է, որ բացի ցուցարարներից ծեծի են ենթարկվել նաև ցույցը լուսաբանող լրագրողները: Ոստիկանները ջարդել են ֆոտոլրագրող Եվգենիա Ֆելդմանի քիթը, հարվածներ է ստացել РБК-ի թղթակից Ելենա Շելևան, իրավապահները ջարդել են «Медиазоны»-ի լրագրողի ձեռքը, ևս երկու օպերատորներ դեմքին հասցված հարվածների հետևանքով կոտրվածքներ են ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG