Մատչելիության հղումներ

Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 300 հոգի


Ոստիկանությունը ներխուժել է Навальный Live հաղորդման ստուդիա և ընդհատել հեռարձակումը, որը նվիրված էր Մոսկվայում այսօրվա բողոքի ակցիաներին:

Ռուսաստանի մայրաքաղաքի օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների գրանցման պահանջով բողոքի ակցիաներին այսօր Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 300 հոգի, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներ Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը, Իվան Ժդանովը:

Ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին անցած օրերին 30 օրով կալանավորվել է: Ռուսաստանի իշխանությունները այսօրվա բողոքի ակցիաները համարում են ապօրինի: Ժամեր առաջ Մոսկվայի տարբեր տեղերում ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG