Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է Էջմիածնում առերևույթ յուրացում  կատարելու նոր դրվագ. Քննչական կոմիտե


Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հայտնաբերվել է Էջմիածնի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություն կատարելու նոր դրվագ։

Ըստ հաղորդագրության, համայնքի նախկին ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանի ցուցումով 2011 թվականի հունվարի 1-ից այլևս աշխատանքի չհաճախող անձը շարունակել է մինչև 2018 թվականի հունիսը գրանցված լինել «Մշակույթ» ՀՈԱԿ-ի արտաքին կապերի գծով պատասխանատուի պաշտոնում և նրան ՀՈԱԿ-ի տնօրենների կողմից հատկացվել է ընդհանուր 5 միլիոն 276 հազար 579 դրամ աշխատավարձ, աշխատանքի այցելության վերաբերյալ կազմվել են աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված նշված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ, Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ համայնքի նախկին ղեկավար Կարեն Գրիգորյանի բանավոր ցուցումների հիման վրա Էջմիածնի համայնքային բյուջեից աշխատավարձեր են ստացել «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի պահակները, իր ընտանիքի վարորդը, համայնքի ղեկավարի հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տանը պահվող կենդանիներին խնամողը, Մանվել Գրիգորյանին մշտապես ուղեկցող և անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձը: Այս հաստիքների հետ կապված համայնքի բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ շուրջ 23,5 մլն դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել։ Մի շարք հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել նաև «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին և «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG