Հյուսիսային Կորեան հերթական փոքր հեռահարության հրթիռներն է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հարավային Կորեայի զինվորականների տվյալներով՝ այդ հրթիռներից առնվազն մեկը նոր սերնդի է:
Պաշտոնական Տոկիոն հայտարարել է, որ հրթիռները չեն հասել Ճապոնիայի ջրային տարածքներին և ուղղակի սպառնալիք չեն հանդիսացել երկրի ազգային անվտանգությանը:
Հյուսիսկորեական իշխանությունները հերթական հրթիռներն արձակում են երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո առաջին անգամ: Այդ քննարկումների արդյունքներով երկու ղեկավարները պայմանավորվել են վերսկսել բանակցությունները Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ: