Մատչելիության հղումներ

Դեպի Երևան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է գտնվում մոտ 100 ՀՀ քաղաքացի


Հուրգադայի համայնապատկեր, արխիվ
Հուրգադայի համայնապատկեր, արխիվ

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։

«Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար», - ասված է Հայաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

Եգիպտոսում Հայաստանի դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG