Իջևանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության գործով ավելացել է մեղադրյալների թիվը՝ 8-ով: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
Այս պահի դրությամբ 21 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, 10-ը կալանավորված են, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, 8-ի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, մեկ անձ հետախուզվում է։
Հուլիսի 17-ին Իջևանում մի քանի հարյուր քաղաքացիներ փակել էին Հայաստան - Վրաստան միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Երբ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը, սկսվել են բախումներ, որոնց հետևանքով տասնյակից ավելի իրավապահներ և երկու քաղաքացիական անձ դիմել էին հիվանդանոց՝ բուժօգնության: