Մատչելիության հղումներ

Մոսկվայում ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնին


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին Մոսկվայում ցույցի ժամանակ, 20-ը հուլիսի, 2019թ․
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին Մոսկվայում ցույցի ժամանակ, 20-ը հուլիսի, 2019թ․

Մոսկվայում՝ սեփական տան շքամուտքի մոտ ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ, նախագահ Պուտինի մոլի քննադատ Ալեքսեյ Նավալնին:

Կոռուպցիայի դեմ պայքարով հայտնի ակտիվիստը քիչ առաջ Ինստագրամի իր էջով ուղիղ եթեր է մտել և տեղեկացրել՝ տանից դուրս էր եկել վազելու և կնոջը ծաղիկներ գնելու՝ ծննդյան օրվա կապակցությամբ: «Տեղում ինձ էր սպասում հատուկ ջոկատայինների մի փոքրիկ ավտոբուս, և հիմա՝ շատ ծիծաղելի վիճակում՝ մարզահագուստով, հայտնվել եմ այստեղ», - ասել է Նավալնին։

Ավելի վաղ ընդդիմադիր գործիչը կոչ էր արել այս շաբաթավերջին զանգվածային ցույց անցկացնել Մոսկվայի քաղաքապետարանի մոտ և պահանջել, որ անկախ թեկնածուներին ևս քաղաքային ընտրություններին մասնակցելու հնարավորություն տրվի:

Անցած շաբաթ օրը Մոսկվայի ավելի քան 20 հազար բնակիչներ էին արձագանքել ընդդիմության այդ կոչերին, 2012 թվականից հետո առաջին անգամ հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ աջակցելու այն թեկնածուներին, որոնց իշխանությունները հրաժարվում են գրանցել՝ չնայած դրա համար հավաքված ստորագրություններին:

Նավալնին չէր բացառել, որ բողոքի այս ցույցերը կարող են դառնալ անժամկետ: Իշխանությունները «քաղաքական շանտաժ» էին որակել ընդդիմության այս հայտարարությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG