Հուլիսի 24-25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան:
Նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որոնց արդյունքներով երկու նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեի հետ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ: