Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային՝ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ:
«Ջերմությամբ եմ հիշում Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև մեր հանդիպումներն Իտալիայում: Մեր գործնական և անձնական շփումների ընթացքում մշտապես տպավորվել եմ Ձեր իմաստությամբ, տեսլականով և քաղաքական մեծ փորձով: Պատրաստակամ ենք իրականացնել նոր ծրագրեր, որոնք առավել կընդլայնեն և կամրապնդեն մեր պետությունների միջև բազմոլորտ համագործակցությունը», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:
Սարգսյանը Մատարելլային մաղթել է քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։
Իտալիայի նախագահն այսօր դարձավ 78 տարեկան: