Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նոր նախագահ է ընտրվել Ռուբեն Վարդազարյանը:
ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն՝ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրությունը կայացել է այսօր:
Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ անդամ է ընտրվել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից այս տարվա հուլիսի 11-ին: