Մատչելիության հղումներ

Քոչարյանը Վերաքննիչում ներկա էր իր գույքի կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությանը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում, 19-ը հուլիսի, 2019թ․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում, 19-ը հուլիսի, 2019թ․

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ներկա էր իր գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Դատախազության բողոքի քննությունը։

2018 թվականի հուլիսի 30-ին կալանք էր դրվել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահի գույքի և բանկային հաշիվների վրա: Այս տարվա հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում: Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի այդ որոշման դեմ:

Վերաքննիչը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, որոշեց հետաձգել դատական նիստը մինչև չորեքշաբթի ժամը 12-ը՝ բողոքաբերի դիրքորոշումը և պարզաբանումները լսելու համար:

Երկրորդ նախագահը կալանավորված է հունիսի 25-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG