Մատչելիության հղումներ

Զարեհ Սինանյանն առաջին հանդիպումներն է անցկացրել Մոսկվայում


Մեկնարկել է ՀՀ վարչապետի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Ռուսաստան: Սա Սինանյանի առաջին այցն է արտերկիր:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այսօր այցելել է Ռուսաստանի հայերի միության գրասենյակը, որտեղ կայացած հանդիպմանը ներկա էին ոչ միայն Մոսկվայի և Մոսկվայի մարզի, այլև Ռուսաստանի տարբեր մարզերի հայ համայնքների ներկայացուցիչները: Շատերը հեռավոր մարզերից Ռուսաստանի մայրաքաղաք էին եկել հատուկ այս հանդիպմանը մասնակցելու համար:

Իր ելույթում Սինանյանն ընդգծել է Ռուսաստանի հայ համայնքի կարևորությունը՝ նշելով, որ այն մեծ ներուժ ունի և կարող է լուրջ դերակատարում ունենալ թե՛ Հայաստանի, թե՛ առհասարակ հայության համար:

Ելույթ է ունեցել նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարին, մասնավորապես՝ ընդյալնել համայքնային կառույցների ներկայությունը Հայաստանի ներքաղաքական, տնտեսական կյանքում:

Այսօր նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանության շենքում Զարեհ Սինանյանի պատվին կազմակերպված: Առանձին հանդիպում է նախատեսվում հայազգի գործարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG