Պաշտոնական Անկարան դատապարտել և անարդար է որակել Թուրքիան F-35 կործանիչների ծրագրից դուրս թողնելու Վաշինգտոնի որոշումը, որի պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի ձեռքբերումն է:
Թուրքիայի արտգործնախարարությունն իր հայտարարությունում այդ որոշումը որակել է «միակողմանի, որը չի համապատասխանում դաշինքի ոգուն և չունի որևէ օրինական պատտճառ»։
Հայտարարությամբ Թուրքիան նաև ԱՄՆ-ին կոչ է անում «այդ սխալը ուղղել»՝ նշելով, որ հակառակ պարագայում անուղղելի վնաս կհացվի դաշնակցային հարաբերություններին։
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգի ձեռքբերումն անհնար է դարձնում այդ երկրի մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին։