Մատչելիության հղումներ

Վրաստանի ՆԳ նախարարը հարցաքննվել է դատախազությունում


Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան զրուցում է լրագրողների հետ, Թբիլիսի, 17-ը հուլիսի, 2019թ․
Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան զրուցում է լրագրողների հետ, Թբիլիսի, 17-ը հուլիսի, 2019թ․

Վրաստանում ևս երեք անձ է ձերբակալվել անցած ամիս մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած բռնությունների առնչությամբ:

Երեկ դատախազություն հարցաքննության է հրավիրվել նաև ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան՝ հունիսի 20-21-ի բողոքի ակցիաների ընթացքում իրավապահ մարմինների կողմից անհամարժեք ուժ կիրառելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում։

Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում Գախարիան ասել է, որ բազմաթիվ հարցերի է պատասխանել և պատրաստ է ներկայանալ դատախազություն այնքան, որքան անհրաժեշտ կլինի։

Տվյալ գործի շրջանակում ավելի վաղ ոստիկանության երկու աշխատակիցներ էին ձերբակալվել՝ անհամարժեք ուժ կիրառելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG