Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը և Լին Թրեյսին քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը


Պաշտպանության նախարարն ընդունում է ԱՄՆ դեսպանին, Երևան, 16-ը հուլիսի, 2019թ․
Պաշտպանության նախարարն ընդունում է ԱՄՆ դեսպանին, Երևան, 16-ը հուլիսի, 2019թ․

Պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին երեկ կայացած հանդիպման ժամանակ:

Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումների արդյունքներն ու պլանավորված աշխատանքների հետագա ընթացքը` դրանք առավել թիրախային և արդյունավետ դարձնելու նպատակով:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նույն օրը Դավիթ Տոնոյանն ընդունել է նաև Միացյալ Թագավորության կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների խմբին: Հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնոուրթը:

Փորձագետների խումբը Հայաստանում է Կառավարության համապատասխան մարմինների հետ ռազմավարական մակարդակում տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում ազգային կարողությունները ծրագրային ձևաչափով զարգացնելու հեռանկարները քննարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում, ծանոթանալով բրիտանական կողմի փորձին և կարևորելով նախաձեռնությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը պաշտպանական ոլորտին առնչվող հետագա միջոցառումների շուրջ բրիտանացի գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG