Մատչելիության հղումներ

Այսօր կրթության նկատմամբ պահանջը փոխվել է․ «Զանգակ» հրատարակչության տնօրեն


«Դասագրքի նոր հայեցակարգ․ «Գրականություն» առաջին աշխատաժողովը, Երևան, 16-ը հուլիսի, 2019թ․
«Դասագրքի նոր հայեցակարգ․ «Գրականություն» առաջին աշխատաժողովը, Երևան, 16-ը հուլիսի, 2019թ․

«Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է «Դասագրքի նոր հայեցակարգ․ «Գրականություն» առաջին աշխատաժողովը:

Աշխատաժողովները պարբերական են լինելու, դրանց մասնակցելու են կրթության ոլորտի փորձագետներ և մայրաքաղաքի ու մարզերից հրավիրված ուսուցիչներ: Այսօրվա աշխատաժողովին ներկա էին ավելի քան 40 ուսուցիչ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից:

Մինչ աշխատաժողովի մեկնարկը մեր ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում «Զանգակ» հրատարակչության հիմնադիր, գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանն ընդգծեց, որ հրատարակչությունը հիմնադրման օրից, ավելի քան 20 տարի դասագրքեր և ուսումնական օժանդակ գրականություն է հրատարակում:

«Հիմա կրթության նկատմամբ պահանջը փոխվել է, պահանջվում է, որ իրականացնեն սովորել սովորեցնող կրթություն: Էսօրվա հանրության պահանջը դա է, համաշխարհային մանկավարժության պահանջը դա է», - նշեց հրատարակիչը: - «Հետևաբար՝ մենք էլ դասագիրքը էսօր պետք է դարձնենք այն գործիքը, որը ուսուցչին հնարավորություն կտա աշակերտին սովորել սովորեցնել»:

«Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը նշեց նաև, որ 10-15 տարի առաջ բոլորովին այլ պահանջներով էին դասագրքերը հրատարակվում: - «Գլխավոր պահանջն այն էր, որ՝ մենք գիտելիքները պիտի համակարգված, աշակերտին հասանելի, տարիքին համապատասխան ներկայացնենք դասագրքում: Բայց էսօր, տեսաք՝ փոխվեցին պահանջները․ աշակերտը պիտի կարողանա այդ գիտելիքը ինչ֊որ տեղից ձեռք բերել և կիրառել: Փնտրելու տեղն էլ պիտի սովորեցնենք: Այսինքն, մենք նրան պիտի օժտենք այնպիսի հատկանիշներով, որ ինքը կարողանա ինքնուրույն ձեռք բերել գիտելիքներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG