Մատչելիության հղումներ

Հուլիսի 18-ին ԲԴԽ նիստ է հրավիրվել՝ Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցով


ԲԴԽ նիստերի դահլիճը, արխիվ
ԲԴԽ նիստերի դահլիճը, արխիվ

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Հայկ Հովհաննիսյանը հուլիսի 18-ին հրավիրել են Խորհրդի նիստ՝ քննարկելու Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։

Բեքմեզյանը հայտնել է, որ համաձայն Դատական օրենսգրքի՝ Բարձրագույն դատական խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը կլինի դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անցկացնելու համար։

2018-ին որպես ԲԴԽ անդամ ընտրված, ապա անմիջապես հրաժարականի դիմում ներկայացրած Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը անցած շաբաթ Դատավորների ընդհանուր ժողովում երդվեց որպես ԲԴԽ անդամ։ Նա նաև հայտարարեց, որ անցյալ տարի հրաժարականի իր դիմումը չէր ընդունվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG