Մատչելիության հղումներ

Էրդողան. S-400-ը Թուրքիայում ամբողջովին տեղակայված կլինի մինչև 2020-ի ապրիլ


Թուրքիա - S-400-ի մասերը տեղափոխող ռուսական օդանավը վայրէջք է կատարել Անկարային մերձակա ռազմական ավիաբազայում, 12-ը հուլիսի, 2019թ․
Թուրքիա - S-400-ի մասերը տեղափոխող ռուսական օդանավը վայրէջք է կատարել Անկարային մերձակա ռազմական ավիաբազայում, 12-ը հուլիսի, 2019թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական S-400 (C-400) հակահրթիռային պաշտպանության համակարգը իր երկրում ամբողջովին տեղակայված կլինի մինչև 2020 թվականի ապրիլ:

Թուրքիայի կողմից ռուսական համակարգի ձեռքբերումը լարվածություն է առաջացրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների հետ։ Պաշտոնական Վաշինգտոնը նախազգուշացրել է Անկարային, որ պատժամիջոցներ կկիրառի:

Երեկ՝ 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի երրորդ տարելիցին, Էրդողանն ասել է, որ S-400-ի մասերը տեղափոխող ութ ռուսական ինքնաթիռներ արդեն հասել են Թուրքիա, իսկ մյուսներն էլ ճանապարհին են։

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ բացի ռուսական սպառազինության ձեռքբերման հետ կապված իրավական խնդիրներից, Թուրքիան կարող է նաև դուրս մնալ F-35 կործանիչների ծրագրին իր մասնակցությունից։

Կիրակի օրը Էրդողանն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիազորված է չեղարկելու Միացյալ Նահանգների հավանական պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ և գտնելու խնդիրը լուծելու փոխադարձաբար ընդունելի տարբերակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG