Մատչելիության հղումներ

Վրաստանի հատուկ ծառայությունները ռադիոկատիվ նյութերի մաքսանենգության կասկածանքով Հայաստանի քաղաքացի են ձերբակալել


Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստան ռադիոակտիվ նյութերի տեղափոխման կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել:

Վրացական աղբյուրների փոխանցմամբ, Վրաստանի տարածքով Ռուսաստան ուղևորվող հայաստանցու ավտոմեքենայում 71 գրամ «Տորիյ 232» տիպի ռադիոակտիվ իզոտոպ է հայտնաբերվել:

Թբիլիսիի քաղաքային դատարանը Հայաստանի քաղաքացու համար որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Կասկածյալի ինքությունը չի բացահայտվում: Նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG