Տասնյակ ցուցարարներ են վիրավորվել անցած գիշեր Հոնկոնգում տեղի ունեցած բախումների ընթացքում:
Արտահանձնումների մասին վիճահարույց օրինագծի դեմ բողոքող ցուցարարները կիրակի ուշ երեկոյան ենթարկվել են ոստիկանության հարձակմանը, որից հետո պատսպարվել են քաղաքի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում` New Town Plaza-ում: Ոստիկանությունը, հետապնդելով ցուցարարներին, մուտք է գործել կենտրոնի տարածք, սակայն համառ դիմադրության հանդիպելով ստիպված է եղել նահանջել:
Բողոքի ակցիայի կազմակերպիչների պնդմամբ՝ կիրակնօրյա ցույցերին մասնակցել է ավելի քան 120 հազար մարդ: Հոնկոնգի ոստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիաների մասնակիցների թիվը չի գերազանցել 28 հազարը: