Մատչելիության հղումներ

Մոսկվայում բերման են ենթարկվել տասնյակ ցուցարարներ


Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը ելույթ է ունենում բողոքի ակցիայի ժամանակ, Մոսկվա, 14-ը հուլիսի, 2019թ․
Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը ելույթ է ունենում բողոքի ակցիայի ժամանակ, Մոսկվա, 14-ը հուլիսի, 2019թ․

Ոստիկանությունը երեկ բերման է ենթարկել տասնյակ անձանց, ովքեր փորձում էին նստացույց անցկացնել Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց:

Հանձնաժողովը չի գրանցել ընդդիմության թեկնածուներին քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններում։

Ընդդիմադիր թեկնածուներից Իլյա Յաշինը, Լյուբով Սոբոլը և Յուլիա Գալյամինան ևս բերման ենթարկվածների թվում են:

OVD-Info հասարակական կազմակեպությունը, որը ռուսաստանյան ոստիկանության մոնիթորինգ է իրականացնում, հայտարարել է, որ ձերբակալվել է 38 մարդ, մինչդեռ իրավապահները հայտնել են միայն 25-ի մասին։

Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, ով անցած շաբաթ է ազատ արձակվել տասնօրյա տնային կալանքից, ակցիային չի մասնակցել։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG