«Deutsche Welle»-ի հարցազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում ակնկալում են գործընկերների աջակցությունը: «Նրանք կարող են լինել եթե ոչ միջնորդներ, ապա առնվազն Վրաստանի փաստաբաններ՝ Ռուսաստանին հասկացնելու, որ հարևանների հետ հարաբերությունները պետք է կառուցել փոխադարձ հարգանքի ու միջազգային իրավունքը հարգելու սկզբունքների վրա»,- ասել է Զուրաբիշվիլին գերմանական լրատվամիջոցին:
2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմի հետևանքով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են ու մինչև հիմա չեն վերականգնվել: