Մատչելիության հղումներ

Ռոբերտ Դոուլը պարգևատրվել է Հայաստանի Պատվո շքանշանով


Ամերիկացի սենատոր Ռոբերտ Դոուլը 1985 թվականին
Ամերիկացի սենատոր Ռոբերտ Դոուլը 1985 թվականին

Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Ռոբերտ Ջոզեֆ Դոուլին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին: Հրամանագրի համաձայն, որի տեքստը հրապարակվել է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, պետական բարձր պարգևը ամերիկացի հայտնի պետական-քաղաքական գործչին շնորհվել է հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար։

Ռոբերտ (Բոբ) Դոուլը 96 տարեկան է, երկար տարիներ եղել է ԱՄՆ սենատոր, ղեկավարել է Սենատի Հանրապետական խմբակցությունը, 1996 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն էր: Պետական-քաղաքական գործունեության ընթացքում աչքի է ընկել հայամետ դիրքորոշմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG