Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանին ռազմական արտադրանքի տրամադրումը սահմանափակող օրինագիծ է ընդունվել


Արցախ - Ստեփանակերտի օդանավակայանը, արխիվ
Արցախ - Ստեփանակերտի օդանավակայանը, արխիվ

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական փոփոխությանը, որն արգելում է ամերիկյան ցանկացած տեսակի պաշտպանական նշանակության արտադրանքի տրամադրում Ադրբեջանին, որը կարող է օգտագործվել՝ հարվածելու Արցախի Ստեփանակերտի օդանավակայան ժամանող կամ այնտեղից թռչող քաղաքացիական օդանավերին։ Օրինագիծն անցել է ձայների 234 կողմ, 195 դեմ հարաբերակցությամբ:

«Այս փոփոխության ընդունումից հետո ԱՄՆ նախագահը պետք է հավաստիացնի Կոնգրեսին, որ Ադրբեջանին տրամադրվող որևէ ռազմական նշանակության ապրանք չի կարող սպառնալիք հանդիսանալ քաղաքացիական ավիացիայի համար», - հայտնել է Բրեդ Շերմանը Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակին:

Հայ դատի գրասենյակը ողջունում է Ներկայացուցիչների պալատի կողմից այս օրինագծի ընդունումը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի կառավարությունը Ստեփանակերտի օդանավակայան ժամանող կամ այնտեղից թռչող օդանավերը խոցելու սպառնալիքներ է հնչեցնում:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG