Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև երեկ առաջին հեռախոսազրույցն է կայացել: Երկու պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի արևելքում հակամարտության, ձերբակալվածների փոխանակման հարցեր:
Ըստ Կրեմլի՝ հեռախոսազրույցը նախաձեռնել էր Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկին բարձրացրել է Ռուսաստանում կալանավորված նավաստիների ազատ արձակման հարցը։
Հիշեցնենք՝ Պուտինը չի շնորհավորել 41-ամյա Զելենսկուն նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնել է մայիսին: