«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը տեղեկացնում է, որ օդանավակայանն այսօր մոտ կես ժամով հոսանքազրկվել է, սակայն, ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրների շնորհիվ օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթերն իրականացվել են ժամանակին:
«Զվարթնոց» միջագային օդանավակայանը տեխնիկապես պաշտպանված է նման դեպքերից», - ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ այսօր էներգետիկ համակարգում վթարի պատճառով հանրապետությունով մեկ եղել են էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ։
Սակայն քիչ առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրեց, որ «տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է»։