Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Դոնալդ Տուսկին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին։

Դոնալդ Տուսկը, հիշեցնենք, Հայաստանի վարչապետի հետ վերջին անգամ հանդիպել էր այս տարվա մարտին՝ Բրյուսելում: Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, թե Եվոպայում գնահատում են Հայաստանի կառավարության որդեգրած արժեքներն ու բարեփոխումները: Նա հավաստիացրել էր, որ Բրյուսելը շարունակելու է աջակցությունը Հայաստանին։

Տուսկը կհանդիպի նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Նշենք, որ Տուսկի այցը տարածաշրջան մեկնարկել է երեկ, նա երեկ Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։

Եվրոպական խորհրդի նախագահը հուլիսի 11-ին կմեկնի Բաթումի: Հինգշաբթի օրը Աջարիայի մայրաքաղաքում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» տասնամյակին նվիրված միջազգային համաժողավը, որին մասնակցելու են նաև Էստոնիայի վարչապետը և ևս ութ պետությունների արտաքին գործերի նախարարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG