Մատչելիության հղումներ

Հասարակական կարծիքի հարցում. ՀՀ կառավարությունը շարունակում է վայելել բնակչության մեծամասնության վստահությունը


Կառավարության շենքը Երևանում
Կառավարության շենքը Երևանում

Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հասարակական հարցումների կենտրոնի, կառավարությունը շարունակում է վայելել բնակչության մեծամասնության վստահությունը։

Հարցումների համաձայն, բնակչության մեծամասնությունը լավատես է նաև երկրի ապագայի նկատմամբ` չնայած հանրության շրջանում շարունակվող տնտեսական մտահոգություններին։

Հարցվածների ավելի քան 60 տոկոսը ցանկություն է հայտնել, որ կառավարությունը տնտեսական և քաղաքական բարեփոխումներն իրականացնի ոչ թե աստիճանաբար, այլ արագ կերպով։

Հարցվածների 72 տոկոսը վստահություն է հայտնել վարչապետի ինստիտուտի նկատմամբ, 60 տոկոսի կարծիքով՝ երկիրն ընթանում է ճիշտ ուղով։

«Չնայած այս վերջին ցուցանիշն անկում է ապրել 12 կետով, ի համեմատ անցած տարվա հոկտեմբեր ամսի, այնուամենայնիվ, այս ցուցանիշը կառավարության նկատմամբ վստահության արտահայտման նշանակալի արտահայտություն է։ Վստահության այս բարձր մակարդակի մեկ այլ վկայություն է հարցվածների աջակցությունը բարեփոխումների իրականացմանը․ հարցվածների 59 տոկոսը կարծում է, որ կառավարությունը բավականաչափ ջանքեր է գործադրում կոռուպցիայի դեմ պայքարում։ Չնայած լավատեսության այս դրսևորումներին` կան նաև մի շարք հանրային մտահոգություններ», - ասված է կենտրոնի հաղորդագրությունում։

Կառավարության ամենամեծ ձախողումների վերաբերյալ հարցին պատասխանելիս հարցվածներն առավել հաճախ նշել են վատ կառավարումը (22 տոկոս):

Հարցումներն իրականացվել են 2019-ի մայիսի 6-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցումներին մասնակցել են Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչ։

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG