Մատչելիության հղումներ

«Այո՛, 1.03 ծառայությունը պետք է գործի ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում». Արսեն Թորոսյան


1.03 ծառայությունը պետք է գործի ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ՝ ի պատասխան օգտատիրոջ հարցին, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ֆեյսբուքյան օգտատերը մասնավորապես հետաքրքրվել էր Թորոսյանից, թե ինչո՞ւ է 1.03 ծառայությունը գործում միայն Երևանում, «մենք մարզերից զանգահարում ենք 1.03, կապվում Երևան, այնտեղից ինչ-որ քաղաքային համար են տալիս, որպեսզի մենք կարողանան կանչել շտապօգնության մեքենա, երեխաներն ինչպե՞ս կանչեն՝ հարկ եղած դեպքում»։

Թորոսյանը նշեց, որ խնդիրը տեխնիկական է։

«Այո, 1.03 ծառայությունը պետք է գործի ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում։ Մենք մինչև օրս ունենք հետևյալ իրավիճակը, երբ որ մարզային շտապօգնության կայանների հեռախոսահամարներն ուղղակիորեն կապված չեն 03-ին և տեխնիկական պատճառով բջջային օպերատորների զանգերի վերահասցեավորման մեխանիզմի կամ թերությունների, կամ ի սկզբանե նախատեսված չլինելու պատճառով հնարավոր է նույն տեղից տարբեր օպերատորների հեռախոսով զանգահարես, մի անգամ ընկնես տարածքային շտապօգնություն, մի անգամ՝ Երևանի։ Հիմա մենք ի՞նչ ենք ուզում անել էս մասով, նախ՝ ուզում ենք բոլոր կանչերը միանշանակ ընդունել կենտրոնացված, բայց ոչ թե կենտրոնացված զանգ ընդունելուց հետո հեռախոսահամար տան, քաղաքացուն ասեն՝ «զանգահարի էս համարով», այլ մենք ինքներս ուղիղ կապով կա՛մ մեքենան ուղարկենք Երևանից, կա՛մ մենք ինքներս արագ զանգը վերահասցեավորենք մարզային կայանին», - ասաց Թորոսյանը։

Նախարարը նաև նշեց, որ ցանկանում են շտապօգնության ծառայությունը կենտրոնացնել։

«Երկրորդն՝ ի՞նչ ենք ուզում անել, ուզում ենք ընհանրապես շտապօգնության ծառայությունը կենտրոնացնել, որ դրանք չլինեն մարզային կամ Երևանի ենթակայության, այլ լինի հանրային ենթակայության շտապօգնության ծառայություն՝ մեկ ավտոպարկով, մեկ տնտեսական մասով և մեկ նաև կայանով։ Այս աշխատանքներն արագ չեն գնում, ցավոք սրտի, որովհետև բազմաթիվ մարդիկ են ներգրավված, օրինակ, մենք ինչքան հիվանդանոց ունենք մարզային, էդքան կայան ունենք՝ Երևանի մեծ շտապօգնության ծառայությունը մեջը, բայց մեր նոր ծրագրերով փոփոխություններ ունենք նաև շտապօգնության համար՝ 15 նոր բրիգադ ենք ավելացնելու Երևանում, որպեսզի ուշացած կանչերի թիվը փոքրանա և մենք չունենաք պրակտիկորեն ուշացած կանչեր», - ասաց նախարարը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG