Մատչելիության հղումներ

Հունական ընդդիմությունը հաղթում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում


Հունաստան - «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Կիրիակիս Միցոտակիսը ընտրություններից հետո ելույթ է ունենում համակիրների առջև, Աթենք, 7-ը հուլիսի, 2019թ․
Հունաստան - «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Կիրիակիս Միցոտակիսը ընտրություններից հետո ելույթ է ունենում համակիրների առջև, Աթենք, 7-ը հուլիսի, 2019թ․

Հունական ընդդիմությունը համոզիչ հաղթանակ է արձանագրել կիրակի օրը կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Քվեների ավելի քան 99 տոկոսի հաշվարկի արդյունքների հիման վրա աջ-պահպանողական «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը ստացել է քվեների մոտ 40, իսկ վարչապետ Ալեքսիս Ցիպրասի «Սիրիզա» կուսակցությունը՝ մոտ 31 տոկոսը:

Այսպիսով հույն պահպանողականները հնարավորություն են ստանում ձևավորել երկրի ապագա կառավարությունը: Ըստ ամենայնի, ապագա վարչապետի պաշտոնը կզբաղեցնի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ 51-ամյա Կիրիակիս Միցոտակիսը` նախկին վարչապետ Կոնստանտինոս Միցոտակիսի որդին:

«Ես ցանկանում եմ ուժեղ և ինքնավստահ Հունաստան տեսնել: Այնպիսի Հունաստան, որին եվրոպացիները որպես աղքատ ազգական չեն ընկալի», - քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հայտարարում էր Միցոտակիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG