Մատչելիության հղումներ

Վրաստանում ավտովթարից տուժածներին կտեղափոխեն Հայաստան


Հայաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանը և առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը Վրաստան են մեկնել, որտեղ քննարկում են Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածներին Հայաստան տեղափոխելու հարցը, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Այսօր ավելի վաղ տեղեկություն էր ստացվել այն մասին, որ Վրաստանում հայկական մեքենա է վթարվել, կա երեք զոհ և հինգ վիրավոր։

ԱԻՆ հաղորդագրության համաձայն, տուժածներից երկուսին, որոնց առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, նախատեսվում է Հայաստան տեղափոխել ուղղաթիռով, իսկ մյուս երեքին (առողջական վիճակը միջին ծանրության) վրացական շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել սահման, որտեղից հայկական կողմը տուժածներին շտապօգնության ավտոմեքենաներով կտեղափոխի համապատասխան բժշկական կենտրոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG