Այսօրվանից սկսած Իրանը ավելացնում է ուրանի հարստացման ցուցանիշը` հատելով 2015-ին կնքված միջուկային համաձայնագրով սահմանված 3.67 տոկոսի առավելագույն շեմը: Այդ մասին այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին:
Իրանցի դիվանագետի խոսքով Թեհրանը միջազգային առաջատար դերակատարների հետ 2015-ին կնքված համաձայնագրի դրույթներից պատրաստվում է մաս առ մաս հրաժարվել` 60 օրը մեկ: