Մատչելիության հղումներ

«Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է». վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ուղերձում մասնավորապես ասված է. - «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց բնույթով լիարժեք համապատասխանում էին Սահմանադրության տառին և ոգուն, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քայլերը միտված են իրավունքի և օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը:

Մայր օրենքի` Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է և մենք հետևողականորեն շարունակելու ենք իրավական դաշտի բարեփոխումներն ու լիարժեք անկախ դատական համակարգի կայացման ուղղությամբ քայլերը: Այդ հարցում մենք զգում ենք հասարակության լիարժեք աջակցությունը, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդում մեր գործողություններին:

Մենք մեր հաստատակամ քայլերով բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները և լիարժեք կյանքի ենք կոչելո Հայաստանի քաղաքացիների` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները»։

Վարչապետը մաղթել է խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք։

Սահմանադրության օրվա կապացությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG