Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները խնդրում են չթույլատրել ՍԴ 7 անդամների մասնակցությունը Քոչարյանի և Խաչատուրովի դիմումների քննությանը


Սահմանադրական դատարանի շենքը, արխիվ
Սահմանադրական դատարանի շենքը, արխիվ

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդների անունից այսօր դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ Սահմանադրական դատարանի անդամների՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Տիգրան Եգորյանը։

«Այսօր մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի անունից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ», - մասնավորապես գրել է Եգորյանը:

Դիմումում ասված է, որ Սահմանադրական դատարանից խնդրում են չթույլատրել ՍԴ վերոնշյալ անդամների մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը։

«Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի մասնակցությունն անհնարին է ինչպես որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, այնպես էլ գործի հանգամանքների և փաստերի նկատմամբ ունեցած կանխակալ վերաբերմունքի պատճառներով», - նշված է դիմումում։

Մեկ շաբաթ առաջ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում ընդունեց, ըստ որի՝ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցությունը Քոչարյանի և Խաչատուրովի դիմումների քննությանը անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի դիմողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այս գործերի քննությանը այլ դատարաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG