Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը


Սահակ եպիսկոպոս Մաշալյան
Սահակ եպիսկոպոս Մաշալյան

Այսօր առավոտյան Պոլսո Հայոց պատրիարքարանում գումարված Եկեղեցական համագումարում 13 կողմ ձայնով պատրիարքական տեղապահ ընտրվեց Կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Տեղապահի պաշտոնի մյուս թեկնածուի՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի օգտին էին քվեարկել 11 հոգևորականներ։

Այսպիսով պաշտոնապես մեկնարկեց Պոլսո աթոռի 85-րդ գահակալի ընտրության գործընթացը։

Ավելի վաղ, Պատրիարքարանի Կրոնական ժողովի որոշմամբ, տեղապահի ընտրությունը նշանակվել էր հունիսի 27-ին, սակայն Ստամբուլի նահանգապետարանի ուղարկած գրության համաձայն հետաձգվել էր մինչև հուլիսի 4-ը։

Ավելի մանրամասն՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG