Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` ՌԴ ռազմածովային նավատորմին պատկանող ստորջրյա գիտահետազոտական կայանում բռնկված հրդեհի առնչությամբ, որը մարդկային կորուստների պատճառ է դարձել:
Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:
Ռուսաստանում սուզանավի վթարի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել: