Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի հետ:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ինչպես երեկ Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հետ կայացած հեռախոսազրույցների ժամանակ, այնպես էլ այսօր՝ Փաշինյանը, որպես նախագահող երկրի ղեկավար, Ղրղըզստանի նախագահի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման, ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված հարցեր, մասնավորապես, այդ կառույցի ու Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները: