Մատչելիության հղումներ

Վարչապետի որոշմամբ մի շարք պաշտոնյաների կոչումներ կշնորհվեն


Կառավարության շենքը Երևանում
Կառավարության շենքը Երևանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում է կայացրել կոչումներ շնորհել մի շարք պաշտոնյաների։

Ըստ վարչապետի, Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին կշնորհվի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին՝ գեներալ-մայորի զինվորական կոչում, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ գեներալ-մայորի զինվորական կոչում, ոստկանության պետ Վալերի Օսիպյանին՝ գեներալ-մայորի զինվորական կոչում, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին՝ գեներալ-մայորի զինվորական կոչում:

Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG