Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան։
Ըստ նախարարության, Դավիթ Տոնոյանը հետևել է ամառային զորակոչի ընթացքին, զորակոչային և բժշկական հանձնաժողովների աշխատանքին, զրուցել բժիշկների հետ, տեղեկացել զինակոչիկների վերջնական բուժզննումների արդյունքներին։