Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, երեկ վթարի է ենթարկվել պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հետազոտական սուզանավը, զոհվել է 14 մարդ: Վթարը տեղի է ունեցել Ռւսաստանի տարածքային ջրերում:
Նախարարությունը հաղորդում է, որ նավաստիները խեղդվել են բռնկված հրդեհի ծխից:
Հրդեհը մարվել է, սուզանավը փոխադրվել է Սևերոմորսկի ռազմական նավահանգիստ:
Ողբերգական վթարի հանգամանքները պարզելու համար հարուցվել է հետաքննություն:
Պաշտպանության նախարարությունը չի հաղորդում, թե քանի մարդ է եղել սուզանավում և ինչն է հանդիսացել հրդեհման պատճառը:
Հետաքննությունը վարում է Ռուսաստանի ռազմական նավատորնի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը, ով այս տարվա մայիսի 3-ին է նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով նշանակվել այդ պաշտոնում: