Մատչելիության հղումներ

Սփյուռքահայերի մոտ մեծ վստահություն կա Հայաստանի կառավարության նկատմամբ. Գլենդելի քաղաքապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանը նշել է, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների պայմաններում սփյուռքի հետ հարաբերությունների հաստատման համար բացվել են նոր հնարավորություններ։

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանը պետք է էլ ավելի ամրապնդի սփյուռքի հետ կապերը և Գլենդելն այդ գործում կարևոր դերակատարում ունեցող կենտրոններից մեկն է:

Իր հերթին, Արա Նաջարյանը նշել է, որ սփյուռքը ոգեշնչվել է նոր Հայաստանով:

Գլենդելի քաղաքապետը տեղեկացրել է, որ տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում բազմաթիվ սփյուռքահայերի համար հայրենիքում ստեղծվել են ապրելու և գործարարությամբ զբաղվելու անհրաժեշտ պայմաններ։

Ըստ Նաջարյանի, այժմ սփյուռքահայերի մոտ մեծ վստահություն կա Հայաստանի կառավարության նկատմամբ և սփյուռքում ուրախ են, որ Հայաստանը գտնվում է հուսալի ձեռքերում։ Նա հատուկ ողջունել է Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինայնանին Սփյուռքի հարցերով Գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակումը​։

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Արա Նաջարյանը քննարկել են Հայաստանի ապագային, կառավարության նպատակներին և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG