Մատչելիության հղումներ

«Նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ լուծարում». Սասուն Խաչատրյան


Նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) լուծարում, այսօր հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, թե հնարավոր է առաջիկայում ՀՔԾ-ն լուծարվի։

«E-draft կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ նախագիծը, այդ նախագիծը, որ կարդաք, ուսումնասիրեք, կտեսնեք, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է Հատուկ քննչական ծառայության լուծարում, բայց դեռևս դա նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա, կապրենք, կտեսնենք», - ասաց Խաչատրյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է նոր ստեղծվելիք կառույցն ինքը ղեկավարի, ՀՔԾ պետը պատասխանեց. - «Կոռեկտ չէ՝ ես նման բաների մասին հիմա խոսեմ, որովհետև էդ հարցը ես չեմ լուծում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG