Իրկուտսկում սաստիկ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի:
Իշխանություններն անցնող շաբաթ արտակարգ դրություն են հայտարարել շրջանում, որտեղ տեղատարափ անձրևների հետևանքով ավերվել է մոտ 4200 տուն, առանց կացարան է մնացել շուրջ 10 հազար մարդ։
Օդերևութաբանների տվյալներով առաջիկա օրերին եղանակի բարելավում չի սպասվում: Իրկուտսկի շրջանի գետերում ջրի մակարդակը տեղատարափ անձրևների պատճառով առաջիկա օրերին կարող է էլ ավելի բարձրանալ՝ նոր ավերածությունների պատճառ դառնալով:
Կիրակի օրը Իրկուստսկի մարզ է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հաղորդվում է, որ նա շտապ խորհրդակցություն է անցկացրել փրկարար ծառայությունների ներկայացուցիչների հետ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու հարցով: