Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ցուցարարները շարունակում են պահանջել ներքին գործերի նախարարի հրաժարականը


Շաբաթ երեկոյան Թբիլիսիում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ երկրի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականի պահանջով:

Հակակառավարական ցույցերի մասնակիցները հենց նրան են համարում հունիսի 21-ի լուսադեմին Թբիլիսիում խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու գլխավոր պատասխանատուն: Արցունքաբեր գազի,ռետինե փամփուշտների կիրառման հետևանքով ավելի քան 240 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, երկու հոգի կորցրել է տեսողությունը։

Վրաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է անցած հինգշաբթի: Հանրային դժգոհության առիթ է դարձել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ՝ պատմական դարձած նիստը, որի ընթացքում հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի համար նախատեսված տեղում, ինչը Թբիլիսիում ընկալեցին որպես վրացական պետականության նվաստացում:

Այդ տեսարանը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել՝ վերածվելով բողոքի բազամահազարանոց ակցիաների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG