Մատչելիության հղումներ

Թրամփը հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոտք է դրել Հյուսիսային Կորեայի տարածք՝ այդ երկրի առաջնորդ Քիմ Յոնգ Ունին հանդիպելու համար։

Երկու առաջնորդները նախ իրար ձեռք են սեղմել Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող Ապառազմականացված գոտում, այնուհետև Թրամփը մի քանի քայլ է արել Հյուսիսային Կորեայի տարածքում՝ դառնալով ամերիկյան առաջին նախագահը, ով այցելել է այդ երկիր։

Թրամփը և Քիմը ևս մեկ անգամ իրար ձեռք են սեղմել՝ արդեն Հյուսիսային Կորեայի տարածքում։

«Սա նշանակալի օր է աշխարհի համար, և ինձ համար պատիվ է այստեղ լինել», ֊ ասել է Թրամփը։

Իր հերթին Քիմը հայտարարել է, որ Թրամփի որոշումը՝ ոտք դնել Հյուսիսային Կորեայի տարածք, «խիզախ և վճռական քայլ է»։

Թրամփը և Քիմը նախկինում երկու անգամ հանդիպել են. ԱՄՆ նախագահը այս հանդիպումներով նպատակ ուներ հորդորել Փհենյանին հրաժարվել միջուկային զենքից։ Երկու առաջնորդները նախկին հանդիպումներից հետո դրվատանքի խոսքեր են հնչեցրել միմյանց հասցեին, սակայն ապամիջուկայնացման ուղղությամբ առաջընթաց չի արձանագրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG