Մատչելիության հղումներ

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՀՀ նախագահը ներկա կգտնվի Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Այցի շրջանակում նախատեսվում է նաև Արմեն Սարգսյանի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև գիտական և կրթական հաստատություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG