Մատչելիության հղումներ

Գարո Փայլանը Թուքիայի ՆԳ նախարարից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ են միջամտում պատրիարքական ընտրության գործընթացին


Թուրքիայում հայազգի պատգամավոր Գարո Փայլան, արխիվ
Թուրքիայում հայազգի պատգամավոր Գարո Փայլան, արխիվ

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցադիմում է ուղղել՝ պահանջելով պարզաբանել, թե ինչո՞ւ է նախարարությունը միջամտում պատրիարքական ընտրության գործընթացին:

Հունիսի 27-ին նախատեսված Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը հետաձգվել էր մինչև հուլիսի 4-ը Ստամբուլի նահանգապետարանից պատրիարքարան ուղարկված պաշտոնական գրության համաձայն:

Փայլանը նախարար Սոյլուից պատասխան է ակնկալում, թե ի՞նչ հիմնավորմամբ է պետությունը փոխում տեղապահի ընտրության ամսաթիվը: Հիշատակելով 2017 թվականին նահանգապետարանի կողմից տեղապահական ընտրությունը չեղարկելու հանգամանքը՝ հայազգի պատգամավորը պարզաբանում է պահանջել, թե ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով պետությունը միջամտում է հոգևոր կառույց հանդիսացող Հայոց պատրիարքարանի ներքին գործերին:

Ընդգծելով, որ մայիսի 23-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը երկար տարիներ պետության կողմից պատրիարքական ընտրության խոչընդոտումը կրոնական ազատության ոտնահարում էր որակել` Փայլանը վրդովմունք է հայտնել, թե արդյո՞ք այս քայլերով չի շարունակվում խախտվել հայ համայնքի իրավունքները:

«Պատրիարքարանի գործունեությունն ու պատրիարքական ընտրությունը կանոնակարգող 1863 թվականի Հայոց ազգային սահմանադրության, որ դրույթների հիման վրա է նախարարությունը միջամտում պատրիարքի ընտրությանը», - հարցման մեջ նշել է Փայլանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG