Մատչելիության հղումներ

Կառավարությունը ստացել է Վահե Գրիգորյանի նամակը. Վլադիմիր Կարապետյան


Վահե Գրիգորյան, արխիվ
Վահե Գրիգորյան, արխիվ

Կառավարությունը ստացել է Սահամանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանի նամակն, «Ազատության»-ը փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ այս պահին նամակն ուսումնասիրվում է։

Տեղեկացնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված:

Երեկ, ի դեպ, հայտնի դարձավ, որ Վահե Գրիգորյանը չի մասնակցելու Սահմանադրական դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների քննությանը։

Բարձր դատարանը՝ Հրայր Թովմասյանի ստորագրությամբ աշխատակարգային որոշում է հրապարակել, ըստ որի, Վահե Գրիգորյանի մասնակցությունն այս գործերի քննությանն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի դիմողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այս գործերի քննությանն այլ դատարաններում:

Նշենք, որ ավելի վաղ Գրիգորյանն էր բազմիցս հայտարարել, որ այդ դիմումների քննությանը մասնակցելու հնարավորություն չի ունենալու, քանի որ այս գործերով դատավարական կողմ է եղել։

Գրիգորյանը, հիշեցնենք, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբանն էր, սակայն, դատավոր ընտրվելուց հետո հրաժարվել էր այս գործից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG