Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մայիսի 24-ին որոշում է ընդունել դադարեցնել Գագաիկ Հարությունյանի՝ ԲԴԽ անդամի և նախագահի լիազորությունները։
Ըստ ԲԴԽ պաշտոնական կայքէջի, Բարձրագույն դատական խորհուրդը նախագահ ընտրում է իր կազմից՝ Ազգային ժողովի և Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամներից։ Նույն որոշման համաձայն՝ քանի որ Բարձրագույն դատական խորհրդում առկա են ԲԴԽ անդամի չորս թափուր տեղեր, նախագահի ընտրություններին կանդրադառնան ԲԴԽ անդամների բոլոր թափուր տեղերը լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում։
Հիշեցնենք, որ, դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամ հրաժարական ներկայացրեց։ Առաջինը հրաժարական ներկայացրեց ԲԴԽ նախագահ, դրանից առաջ էլ ավելի քան երկու տասնամյակ ՍԴ նախագահի պաշտոնը զաբղեցրած Գագիկ Հարությունյանը։ Նրանից հետո մեկը մյուսի հետևից հրաժարական ներկայացրեց ևս 4 անդամ։